Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատ­գա­մա­վոր­նե­րը դեռ հանգս­տա­նում են

Պատ­գա­մա­վոր­նե­րը դեռ հանգս­տա­նում են
17.01.2020 | 00:53
Խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը դժ­վա­րու­թյամբ են վե­րա­դառ­նում հե­տա­մա­նո­րյա խարխ­ճանք­նե­րից, ո­մանք ընդ­հան­րա­պես չեն վե­րա­դար­ձել: Հուն­վա­րի 8-ից մինչ օրս պատ­գա­մա­վոր­նե­րի ճն­շող փոք­րա­մաս­նու­թյունն է աշ­խա­տան­քի վե­րա­դար­ձել:
«ՈՒ՞ր են ձեր գոր­ծըն­կեր­նե­րը»,- հարց­րինք ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Դե, երևի դր­սից են աշ­խա­տում, հան­դի­պում­ներ են ու­նե­նում կամ էլ հան­գս­տա­նում են»,- քմ­ծի­ծա­ղով պա­տաս­խա­նեց մեր զու­ցա­կի­ցը: Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ պե­տու­թյանն անմ­նա­ցորդ ծա­ռա­յե­լու խոս­տում տված թավ­շե իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ո՛չ հան­դի­պում­նե­րի են, ո՛չ էլ, ա­ռա­վել ևս, դր­սից են աշ­խա­տում: Նրանք ուղ­ղա­կի շր­ջա­գա­յում են, եր­կար քնում ու վա­յե­լում «վաս­տա­կած հան­գիս­տը»: Պար­տա­ճա­նաչ­ներն ի­րենց աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում են, նա­խագ­ծեր են մշա­կում, բառ ու տառ փո­խում օ­րեն­սդ­րա­կան փա­թեթ­նե­րի մեջ, պա­տա­հա­կա­նո­րեն ման­դատ ստա­ցած­ներն էլ հար­ցազ­րույց­ներ են տա­լիս ու ա­զատ ֆռֆ­ռում: Սա բնավ մեր երևա­կա­յու­թյան ար­դյուն­քը չէ, այդ մա­սին նրանց Facebook-յան գրա­ռում­ներն ու լու­սան­կար­ներն են վկա­յում: Պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ե­ռօ­րյա նիս­տին, օ­րի­նակ, չորս-հինգ պատ­գա­մա­վոր էր մաս­նակ­ցում, ու դա այն դեպ­քում, երբ հանձ­նա­ժո­ղո­վը 14 ան­դամ ու­նի: Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է ա­սել՝ հանձ­նա­ժո­ղո­վի բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ե­րեք օ­րե­րին էլ ե­ղել են խոր­հր­դա­րա­նում, ուղ­ղա­կի նրան­ցից ա­մեն մե­կը պար­բե­րա­բար «հա­վես չէր ու­նե­նում» նիս­տին մինչև վերջ ներ­կա գտն­վե­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒՄ­ՅԱՆ
Դիտվել է՝ 5804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ